Դեռևս 2022 թվականի նոյեմբերի 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

Բնականաբար շատերի մոտ հարց էր ծագում, թե ինչի համար է Պուտինը պարգևատրել Գարեգին Բ-ին։ Ամեն բան շատ հստակ է, Ռուսաստանի կայսերական նկրտումները սպասարկելու ու  ծառայություններ մատուցելու համար։

Գարեգին Բ-ի գլխավորությամբ Մայր Աթոռը Հայաստանում վաղուց արդեն քաղաքականացված է և  սպասարկում է Հայաստանում բացառապես Ռուսաստանի շահերը։

Պատահական չէ, որ այս օրերին Գարեգին Բ-ի հրահանգով բազմաթիվ եկեղեցականներ հանդես են գալիս պատերազմելու կոչերով։  Նպատակը մեկն է՝ ներքաշել  Հայաստանը նոր պատերազմի մեջ, ինչի արդյունքում հնարավոր կլինի Տավուշում ռուս խաղաղապահներ տեղակայել։  Իսկ թե ինչ կլինի ռուս խաղաղապահների տեղակայումից հետո, Արցախը դրա վառ օրինակն է։

Աղբյուրը՝ medianews

600