Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները Անկարայում խորհրդակցություններ են անցկացրել ահաբեկչության դեմ պայքարի հարցերի շուրջ։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է Պետդեպարտամենտի հակաահաբեկչական վարչության համակարգող Էլիզաբեթ Ռիչարդը, հաղորդում է TRT հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներ։

Հեռուստաընկերության տվյալներով՝ քննարկվել են ազգային անվտանգությանն առնչվող հարցեր, պայքարը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, ԻՊ-ի, ինչպես նաև Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորած FETO կազմակերպության դեմ,  որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։

Խորհրդակցությունները տեղի են ունեցել այս տարվա մարտին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մեխանիզմի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, նշել են դիվանագիտական ​​աղբյուրները։

146