Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբելը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Իր ուղերձում նա ընդգծել է, որ այսօր չափազանց կարևոր է պահպանել ցեղասպանության զոհերի հիշատակը և վստահեցնել, որ այդ հանցագործությունը չի կրկնվի, քանի որ Հայաստանը շարունակում է մնալ ադրբեջանական բռնությունների թիրախ։

Կրամոն-Տաուբելը նշել է, որ ինքը և ԵՄ իր գործընկերները կանգնելու են Հայաստանի ժողովրդի կողքին, որպեսզի նա կարողանա բարգավաճել իր հողում և դառնալ եվրոպական ընտանիքի անդամ։

337