Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)


Մայիսի 4-ին՝ ժամը 12:51-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դարայուրդ» կոչվող տարածք տանող ճանապարհին՝ գետի մեջ, ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները նկատել են արգելափակված «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ֆ. Ռ. և 1 ուղևոր), որին դուրս են բերել արգելափակումից:
Փրկարարները «Դարայուրդ» կոչվող տարածք տանող հին ճանապարհին արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս. և 2 ուղևոր):
05 Մայիս, 2024 00:28
738
Երևանում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
21 Օգոստոս, 2025 10:05
Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին
20 Օգոստոս, 2025 10:47
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել
12 Օգոստոս, 2025 18:42
Երեխան արգելափակվել էր ճաղավանդակների արանքում
26 Հունիս, 2025 21:50
Ջերմուկ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
24 Հունիս, 2023 03:30
Արջի երկու քոթոթ արգելափակվել են ժայռի ճեղքի մեջ․ ԱԻՆ
03 Սեպտեմբեր, 2022 03:59