ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար: Այս մասին ասված է Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացության մեջ, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նշվում է, որ Կուելարին մեղադրում են ադրբեջանական նավթային ընկերությունից և մեքսիկական բանկից վճարումներ ստանալու համար:

Հաղորդվում է նաև, որ կոնգրեսականը, ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության, այդ միջոցները լվացել է իր կնոջը՝ Իմելդե Կուելարին պատկանող կեղծ ընկերություններում խորհրդատվական ծառայությունների պայմանագրերի միջոցով:

Կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել մասնավորապես կաշառք ստանալու դիմաց դավադրության, օտարերկրյա գործակալի դերում պետական պաշտոնյաների արգելքը խախտելու, փողերի լվացման հոդվածներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում քաղաքական գործչին ու կնոջը սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:

430