Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի փաթեթը շարունակում է արդիական մնալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Գիտեք, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը մնում է արդիական։ Պաշտոնապես կողմերից ոչ մեկը չի հերքել այդ պայմանավորվածությունները»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ասել, որ Ղարաբաղից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերումից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները դադարեցին գոյություն ունենալ։

475