Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի առաջընթացը․ այս մասին նա հրապարակում է տարածել «X» սոցիալական ցանցի իր էջում։
«Ես ողջունում եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- գրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

281