Ազգային Անվտանգությունը հայտարարություն է արել, թե ինչ միջոցառման համար ինչու է արգելափակված: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ արձագանքելով մամուլի հայտարարությունների՝ Կիրանց մուտք գործելու վերաբերյալ:
Նա նշեց, որ այդ հայտարարությունում հարցերի պատասխանները կան:
Անդրադառնալով լուրերին, թե Կիրանցում սննդի մատակարարման խնդիր կա, Վահե Ղալումյանն ասաց. «Սուտ է, սուտ, սուտ: Մարզպետարանի աշխատակազմը հայտարարությամբ է հանդես եկել, նման բան չկա,»,- ասաց նա և նշեց, որ Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի:
Ինչ վերաբերում է հարցին, թե քննարկվել է արդյոք Գալստանյանի առաջնորդած շարժման կոնսոլիդացիան՝ Փաշինյանի հրաժարականի շուրջ, Ղալումյանն ասաց, որ կոնսոլիդացիա չի լնելու: «Չի քննարկվել նման բան» ես գիտեմ, որ նախաձեռնել են նման բան, բայց չսկսեցին, թե ինչո՞ւ, իրենց կարող եք հարցնել»:
Նա նշեց, որ երբ Բագրատը կորոշի, որ վերջնականապես զբաղվում է քաղաքականությամբ, նոր առաջարկները կքննարկեն: