Այդ ո՞ր տրամաբանության մեջ եք դուք ապրում, աշխատում, արարում: Դատախազություն եք դիմում, հետո էլ գնում եք տղայավարի խփելով փորձում հետը հարց լուծել, մի հատ էլ հետո քաղաքացիական հայց եք ներկայացնում: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ դիմելով ընդդիմությանը և անդրադառնալով լրագրողին հարվածելու դեպքին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

 

«Դրանից հետո ի՞նչ եք սպասում, որ պիտի ողջունենք, ծափերով դիմավորենք, ասենք կեցցեք դուք ու ձեր թիկնապահները, հզոր եք, կեցցեք, իսկական հայրենասիրական քա՞յլ»,- ասաց Ալեքսանյանը:

 

Նա նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար  Սեյրան Օհանյանը ասել է, որ իրենց պատգամավորները ոչինչ են եղել. «Հազար ներողություն, պրն Օհանյան, որ ձեր խմբակցության նման մի քանիսի պես ոսկե տակաշորերով չենք ծնվել»:

 

Մանրամասները տեսանյութում

185