Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 18-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: Այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։
Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը»։
Նա նաև հավելել է, որ մի քանի տարիների ընթացքում միլիոնավոր հայեր «բռնի տեղահանվել են, ենթարկվել զրկանքների և զանգվածային սպանությունների»:
Զաքարիա Կուլիասը նաև հիշեցրել է, որ Կիպրոսի Հանրապետությունն աշխարհում երկրորդ երկիրն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1975 թվականին:
19 Ապրիլ, 2024 15:12
552
Արման Եղոյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են ընդհանուր մարտահրավերներն ու շահերը
31 Մարտ, 2025 22:09
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի հետ
15 Փետրվար, 2025 16:46
Կիպրոսի ԱԳ նախարարը ողջունել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության որոշման մեկնարկը
14 Փետրվար, 2025 18:51
ԱՄՆ-ում հանրապետականները կպահպանեն վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում
12 Նոյեմբեր, 2024 18:07
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 69 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
24 Մարտ, 2023 15:31
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները պահանջել են դադարեցնել օգնությունն Ադրբեջանին
24 Մարտ, 2023 15:13
ԱԺ հանձնաժողովի նիստին հաստատվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածությունը
17 Մարտ, 2025 14:22
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Էմանուել Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11 Փետրվար, 2025 10:28
Հայաստանը կդառնա Մշտական արբիտրաժային պալատի անդամ
10 Հունվար, 2025 16:14