Warner Bros․ կինոընկերությունը «Մատանիների տիրակալի» հիման վրա նկարահանված նոր ֆիլմաշարի առաջին ֆիլմը կթողարկվի 2026 թվականին, ասել է Warner Bros. Discovery-ի գործադիր տնօրեն Դավիթ Զասլավը։

«Մատանիների տիրակալը. Գոլումի որսը» աշխատանքային վերնագրով նոր ֆիլմը կնվիրվի Գոլումին, որին օրիգինալ ֆիլմի եռերգության մեջ մարմնավորել է դերասան Էնդի Սերկիսը։ Նոր ֆիլմում նա կվերադառնա իր դերին, բացի այդ հանդես կգա նաև որպես ռեժիսոր, հաղորդում է Warner Bros.-ի մամուլի ծառայությունը։

«Մատանիների տիրակալը» և «Հոբիթ» ֆիլմերի ռեժիսոր և սցենարիստ Փիթեր Ջեքսոնը, ինչպես նաև սցենարի նրա համահեղինակները՝ Ֆրեն Ուոլշը և Ֆիլիպա Բոյենսը, հանդես կգան որպես նոր ֆիլմի պրոդյուսերներ և կմասնակցեն ֆիլմի աշխատանքի յուրաքանչյուր փուլին։

Նա ասել է, որ նախագիծը սցենարի մշակման վաղ փուլում է և «կուսումնասիրի պատմությունները, որոնք դեռ պետք է պատմվեն»: 

577