Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բրազիլիա մասնակցելու Կոստա դու Սաուիպե քաղաքում կայանալիք «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովին։

Համաժողովի շրջանակներում ՄՊՀ նախագահը հանդես կգա ելույթով, որում կներկայացնի հանձնաժողովի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։
Համաժողովի ընթացքում տեղի են ունենալու քննարկումներ նախորդ տարիների գործունեության արդյունքների, մրցակցային քաղաքականության և կիրարկման, հակամրցակցային համաձայնությունների, շահերի պաշտպանության, համակենտրոնացումների վերահսկման ու միակողմանի վարքագծին առնչվող հարցերի շուրջ։
Նախատեսվում է նաև հանդիպում Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հետ:

ՄՊՀ-ն Մրցակցության միջազգային ցանցին անդամակցում է 2001 թվականից: Կազմակերպությունը կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում:

266