Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանը և Կատարը շարունակում են միջնորդի դեր կատարել Իրանի և Միացյալ Նահանգների միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Տեխնիկական տեսանկյունից՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների դերը շարունակում են կատարել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պակիստանը և Կատարը»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Բաղային նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Նրա խոսքով՝ Իրանն այժմ ուսումնասիրում է ամերիկյան կողմի առաջարկները՝ կապված Հորմուզի նեղուցում անվտանգության վերականգնման յոթնօրյա ծրագրի հետ։

76