Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է նպաստել խաղաղ բանակցություններում առաջընթացի վերականգնմանը, հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրի Սիբիհան։
Սիբիհան նշել է, որ Զելենսկու և Պուտինի հանդիպումը կարող է ամենաարդյունավետ քայլը լինել խաղաղ գործընթացին նոր թափ հաղորդելու համար։ Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ կամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ։
Նախարարը հայտնել է, որ Կիևը բազմիցս հայտնել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ հանդիպման պատրաստակամության մասին և շահագրգռված է, որ այն տեղի ունենա հնարավորինս շուտ։
Ուկրաինացի նախարարը որպես նման հանդիպման հնարավոր արդյունքներ նշել է հրադադարը, ռազմագերիների փոխանակումը և երեխաների վերադարձը։