Եվրո-2024-ին Մաթս Հյումելսը չի ընդգրկվի Գերմանիայի հավաքականում

Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Մաթս Հյումելսը չի մասնակցի Եվրո-2024-ին:
Այս մասին գրում է Bild պարբերականը: Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկել է Ռոբին Կոխին, սակայն ընտրանու կազմում չէ Մաթս Հյումելսը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն այս անգամ կանցկացվի Գերմանիայի 10 քաղաքում: Այն կմեկնարկի հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 14-ին: Մրցաշարին մասնակցում է 24 հավաքական: Բացման արարողությունը և մրցաշարի մեկնարկային խաղը կկայանա Մյունխենում: Եզրափակիչ խաղը կանցկացվի Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում:
14 Մայիս, 2024 20:52
489