Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Անցած գիշեր Ուկրաինան կրկին չի ստացել հետախուզական տվյալներ իր արևմտյան գործընկերներից։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Վլադիմիր Զելենսկին։
«Գործընկերների կողմից բալիստիկ հրթիռի արձակման վերաբերյալ որևէ նախազգուշացում չի եղել։ Սա երկրորդ դեպքն է, երբ Ուկրաինան չի նախազգուշացվում»,- գրել է նա։
Նա նշել է, որ ԱՄՆ ռազմական հրամանատարությունը Ուկրաինային զգուշացրել է հետախուզական տվյալների փոխանակումը դադարեցնելու հնարավորության մասին։
Հոկտեմբերի 13-ին Politico-ն հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է սահմանափակել Ուկրաինայի հասանելիությունն ամերիկյան հետախուզական տվյալներին կամ ճնշում գործադրել Իլոն Մասկի վրա՝ անջատելու Starlink արբանյակային ինտերնետը, որից մեծապես կախված է ուկրաինական բանակը։