Տոկաևը 71 տարեկան է դառնում․ աշխատակազմի անդամներին խնդրել են զերծ մնալ նրան շնորհավորելուց

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր ծննդյան օրը համարում է սովորական աշխատանքային օր, նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են զերծ մնալ պետության ղեկավարին շնորհավորելուց։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին։
Մայիսի 17-ին Տոկաևը դառնում է 71 տարեկան։
«Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համար սա սովորական աշխատանքային օր է։ Նախագահն այս օրվա հետ կապված չի ծրագրել որևէ միջոցառում»,- ասել է մամուլի քարտուղարը։
Անցյալ տարի նույնպես Տոկաևն իր ծննդյան 70-ամյակն անցկացրել է սովորականի պես՝ առանց հատուկ միջոցառումների։
17 Մայիս, 2024 16:04
1581