Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է «Ակորդա»-ն։

«Միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալների համաձայն՝ ընտրություններն անցկացվել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան՝ բաց և քաղաքացիների կամքը արտահայտելու համար բավարար պայմաններով», - ընդգծվում է հայտարարության մեջ։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Նիկոլ Փաշինյանին մաղթել է շարունակական հաջողություններ իր աշխատանքում՝ ի պաշտպանություն Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի։

Տոկաևը նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Պետության ղեկավարը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ իր երկրի զարգացման գործում, խաղաղություն և բարգավաճում։

127