Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև, հայտնում են գերմանական լրատվամիջոցները։
«Մեր աջակցությունը հիմնված է այն խոր համոզման վրա, որ Ուկրաինան հաղթելու է այս պատերազմում։ Պուտինը ենթադրում է, որ ինչ-որ պահի մեր ուժերը կսպառվեն, բայց մենք համբերություն ունենք: Աշխարհի բազմաթիվ այլ երկրների հետ միասին Գերմանիան անշեղորեն կանգնած է Ուկրաինայի կողքին»,- ասել է Բերբոքը ժամանելուն պես:
Սկզբում Բերբոքը պետք է այցելեր Խարկով, սակայն այնտեղ ստեղծված իրավիճակի պատճառով ծրագրի այս կետը փոխել է։
Սա Անալենա Բերբոքի յոթերորդ այցն է Կիև 2022 թվականի փետրվարից ի վեր։
21 Մայիս, 2024 15:33
444
ՌԴ-ն և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են իրականացրել՝ «270-ը՝ 270-ի դիմաց» ձևաչափով
23 Հոկտեմբեր, 2026 15:39
Ուկրաինայում հակամարտությունը մոտենում է ավարտին. Թրամփ
23 Հոկտեմբեր, 2026 10:30
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը օրինակ կարելի է համարել Ուկրաինայի հակամարտության համար․ Ամիրբեկով
22 Հոկտեմբեր, 2026 16:29