Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ համագործակցության համաձայնագրի կնքումը կասեցվել է «իրանցի գործընկերների մոտ խնդիրների պատճառով», ասել է ՌԴ ԱԳՆ Ասիայի հարցերով երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։

«Դա երբեք չի կորցրել իր ուժը և կապված չէ վերջին իրադարձությունների հետ։ Սա ռազմավարական որոշում է երկու երկրների ղեկավարության կողմից։ Գործընթացը կասեցվել է իրանցի գործընկերների մոտ առաջացած խնդիրների պատճառով, բայց այս աշխատանքը, չեմ կասկածում, կավարտվի մինչև համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, իսկ հետո երկու երկրի ղեկավարները կորոշեն ստորագրման ժամանակն ու վայրը»,- ասել է Քաբուլովը:

Այժմ Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները հիմնված են «Հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին» պայմանագրի վրա։ Այն կնքվել է Մոսկվայում 2001 թվականի մարտին։ 

269