Բագրատը Ռոբերտ Քոչարյանի աշխատողն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Ըստ էության ստացվում է, որ «սրբազան» շարժումը ղեկավարվում է «Հայր մերը» չիմացող Ռոբերտ Քոչարյանի կողմից, այսքանն է պետք իմանալ այդ շարժմանը մասնակցող  հոգևորականների սրբությունների և հավատի մասին առհասարակ: Ուզում եք նորից կազմակերպեք Կիրանցից, գնացեք- եկեք, մի տասը անգամ գնացեք-եկեք, ինչքան ուզում եք գնացեք-եկեք, ինչքան ուզում եք սև հագնվեք, ինչքան ուզում եք խաչեր կախեք վզներիցդ, ուզում եք իսկական գմբեթ սարքեք գլխներիդ, դրանից ոչ մի բան չի փոխվելու, դրանից սրբազան չեք դառնալու, առավելևս ճշմարիտ և արդարամիտ չեք դառնալու»,- ասաց նա:

Անդրադառնալով Բագրատ Գալստանյանի ասած նկարներին, որոնք նա կարող է հրապարակել, Արթուր Հովհաննիսյանը ասաց. «Լսիր, Բագրատ կամ Վազգեն, չգիտեմ արդեն, ես քեզ տալիս եմ մինչև 19:00 ժամանակ, եթե ասածդ նկարները չհրապարակեցիր, դու ստախոս ես, հաշվի առնելով, որ խաչը վզիդ ես խաբում, դու նաև սրիկա ես: Ասածս կարող ես բոլոր հարթություններում ընկալել՝ թե քաղաքական, թե բարոյական, ու քանի որ տղամարդկությունից շատ ես խոսում, ասածս  նաև այդ համատեքստում կընկալես, և ինչպես ասել եմ՝ սատանա կա քաղաքում»,- ասաց նա:

 

1024