Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաշինգտոնը և Իսրայելը մշակել են Իրանի վրա հարվածները վերսկսելու ծրագիր նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ միջանկյալ ընտրություններից հետո, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ իրենց աղբյուրների՝ սա ենթադրում է կարճ, բայց ինտենսիվ գործողություն, որը կարող է թիրախավորել Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտները, էներգետիկ ենթակառուցվածքները, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստները։

Թերթը պնդում է, որ թիրախ կարող է դառնալ նաև Քոլանգ Գազ Լա լեռան տակ ենթադրաբար թաքնված միջուկային օբյեկտը։ Սակայն որոշ պաշտոնյաներ թերթին ասել են, որ ԱՄՆ-ն թիրախներ ընտրելիս կխուսափի իրանական նավթավերամշակման գործարաններից, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վախենում է բենզինի գների ավելի մեծ աճից։

NYT-ը նշում է, որ ԱՄՆ նախագահը դեռևս որոշում չի կայացրել միջանկյալ ընտրություններից հետո ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ։ 

49