Արյան դոնորի համաշխարհային օրն առիթ է՝ ևս մեկ անգամ ընդգծելու երկրի արյան պաշարները մշտապես համալրելու կարևորությունը։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նորոգված և վերազինված այրան կենտրոնում այդ կարևոր գործին են այսօր միացել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը և քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը։

Այս մասին հայտնել են բժշկական կենտրոնից։

Բուժկենտրոնի ղեկավար Հովհաննես Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել դոնորության համար և վստահեցրել, որ հավաքված պաշարները կշարունակվեն օգտագործվել փոքրիկների կյանքերը փրկելու համար։

391