Պուտինը պետական այցով ժամանել է Վիետնամ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Վիետնամ:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Հանոյի օդանավակայանում:
Վլադիմիր Պուտինը Հանոյ է ժամանել Փհենյանից` ԿԺԴՀկատարած այցի ավարտից հետո:Հանոյում Ռուսաստանի ղեկավարը բանակցություններ կվարի Վիետնամի ղեկավարների՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, նախագահ Տո Լամի, վարչապետ Ֆամ Մին տինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թհան Մանի հետ:
Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-վիետնամական համապարփակ ռազմավարական գործընկերության հարցերի ողջ շրջանակը:
20 Հունիս, 2024 03:37
622
Կարծում եմ՝ Պուտինն ավելի շատ է ցանկանում համաձայնության գալ, քան Զելենսկին․ Թրամփ
13 Հոկտեմբեր, 2026 10:48
Պուտինը պատրաստ է հրահանգել ընտրությունների օրը չհարվածել Ուկրաինային. Պեսկով
12 Հոկտեմբեր, 2026 15:37
Փաշինյանն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև շփում է ունեցել Պուտինի և Տոկաևի հետ
09 Հոկտեմբեր, 2026 21:30