Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել եմ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Համբարձում Մաթևոսյանը։

«Քննարկել ենք COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։

Անդրադարձել ենք նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին»,- գրել է Մաթևոսյանը։

 

118