ՈԳԵՂԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿ ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ իր հայրենիքի երաժշտական ժառանգությունն է փառաբանում Փարիզի սրտում` հայտնի Սենթ-Ռոհ եկեղեցում 2024 թվականը որպես Ֆրանսիայում Հայաստանի տարի հռչակելու ծրագրի շրջանակներում, հունիսի 12-ին Փարիզի հանրահայտ Սեն Ռոհ եկեղեցում «Հայկական երաժշտության անթոլոգիա» եզակի երաժշտական միջոցառում է անցկացվել, Ֆրանսիայի Մշակույթի նախարարության աջակցությամբ և Ֆրանսա-հայկական մշակութայի նշանավոր դեսպան Ռուբեն ԷԼԲԱԿՅԱՆԻ կատարմամբ ։ Ժամը 20:45-ն է, սրահը լի է հանդիսատեսներով, և միայն ներկաների սրտերի բաբախումն է խախտում ծով լռությունը։ Վերջապես դաշնամուրի ստեղնի հնչյունը ազդարարում է սկիզբն այն համերգի, որի ծրագրում Մաէստրո Էլբակյանը ներառել է 20 նախնյաց և ժամանակակից մարգարիտներ՝ փայլուն դաշնակահար Գրիգորի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ նվագակցությամբ: Հնչում է մեղեդիների մի զարմանահրաշ շղթա` Լոռվա երկրագործի երգից սկսած (նեոլիթիկ շրջան, ակապելլա) մինչև Մաշտոց, Նարեկացի, Սայաթ Նովա, Շերամ, Կոմիտաս։ Իր երգող ոգին` լքելով նոտաները, բռնում է մի տիեզերական ճամփորթություն` հրավիրելով հանդիսատեսին հետևել նրան։ Լքելով ներկան, մենք նավարկում ենք դեպի հին ժամանակներ։ «Ալմաստ», «Արշակ II» և «Անուշ» օպերաների մեներգերի իր կատարողական մեկնաբանությունները բառիս բուն իմաստով կախարդում են հանդիսատեսին: Զարմանալի իր ՁԱՅՆԻ շնորհիվ, մենք մտնում ենք ՎԱՆ ԳՈԳԻ ներկապնակի ռիթմի մեջ, ընկալում Ջիոտտոյի կապույտի ներդաշնակությունը և Սուրբ Ֆրանցիսկոս Ասիսիի հողախառն զգեստը: Ինչ վերաբերում է Բամ Որոտանի` ԿԱՆԱՉՅԱՆԻ Հայրենասիրական քայլերգի, ապա այն մղում է մեզ ընդառաջ մեր ճակատագրին, առաջ` դեպի ՀՈՒՅՍԻ վաղվա օրը: Այնուհետև հնչում  են Եկմալյան, Ալեմշահ և որպես եզրափակիչ ծաղկեփունջ՝ ԱՅՎԱԶՅԱՆԻ «Իմ Հայաստանը», որը ոտքի է հանում հանդիսատեսին: Մենք մոռանում ենք այս աշխարհի փոքրությունը՝ բարձրանալով Ռուբէն ԷԼԲԱԿՅՆԻ  արևաշող ՆՈՏԱՆԵՐՈՎ` դեպի ջերմ ԱՐԵԳԱԿ։ Համերգն ավարտվում է ծափերի որոտով։ Այս ԱՐՏԻՍՏԸ Հայաստանի ու մեծն Շառլ ԱԶՆԱՎՈՒՐԻ ԱՐԺԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԶԱՎԱԿՆ Է։ Նրա զորությունը, կենսական եռանդը բխում են իր անսահման սիրուց` իր փառահեղ հայրենիքի հանդեպ։ GRAZIE MAESTRO.   Մարիո ՎԵԿՉԻՈՆԵ,  Ֆրանսիայում հրատարակվող «LA VOCE» իտալական ամսագրի թղթակից Թարգմանությունը ֆրանսերենից` Լիա ԱՎԵՏՅԱՆԻ

 

389