ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել. ինչ սահմանափակումներ են նախատեսվում
Եվրամիության խորհուրդը հունիսի 29-ին Բելառուսի տնտեսության դեմ պատժամիջոցներ է ընդունել:
Խորհրդի մամուլի ծառայության հաղորդմամբ, դրանք կոչված են արտացոլելու Ռուսաստանի դեմ որոշ սահմանափակող միջոցներ և դրանով իսկ լուծել պատժամիջոցները շրջանցելու խնդիրը։
Այս որոշմամբ ԵՄ խորհուրդը երկարացրել է երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների և առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման արգելքը, ինչպես նաև լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել ապրանքների արտահանման վրա, որոնք կարող են նպաստել բելառուսական արդյունաբերական ներուժի ամրապնդմանը:
Սահմանափակումները նախատեսում են նաև Բելառուսից Եվրամիության երկրներ ոսկու, ալմաստի, ածխի, հում նավթի ներմուծման արգելք:
29 Հունիս, 2024 16:19
576