Բայդենի օգնականներն ավելի ու ավելի են հավատում, որ նա կորցրել է հաղթելու իր հնարավորությունները․ CNN

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանաբար կորցրել է նոյեմբերին վերընտրվելու իր շանսերը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի առաջնորդի անանուն օգնականներին։
Դրանցից մեկի համաձայն՝ աճում է «զգացողությունը, որ խաղն ավարտված է»։ «Հիմա քիչ հավանական է, որ դուք կարողանաք գտնել մի մարդու, ով առանց տեսախցիկների կասի, որ ինքը [Բայդենը] պետք է մնա»,- հեռուստաալիքը մեջբերում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության անդամներից մեկի խոսքերը, որը ցանկացել է անհայտ մնալ։
CNN-ը հավելել է, որ Բայդենի օգնականների և նախընտրական շտաբի անձնակազմի հետ զրույցներն ավելի ու ավելի են ցույց տալիս, թե որքան «մռայլ և շփոթեցնող» է դարձել իրավիճակը ամերիկյան վարչակազմի ղեկավարի համար։
19 Հուլիս, 2024 20:46
479
Թրամփի հրամանով հետաքննություն կսկսվի Բայդենի առողջության և մեխանիկական ստորագրության վերաբերյալ
05 Հունիս, 2025 12:19
Թրամփը Բայդենի ավտոմատ գրիչի դեպքը անվանել է պատմության մեջ խոշորագույն սկանդալներից
04 Հունիս, 2025 12:49
Թրամփը Բայդենի վարչակազմին մեղադրել է պետական դավաճանության մեջ
21 Մայիս, 2025 12:18