Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստվել է նույն ուժերի կողմից, որոնք փորձել են սպանել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վերջին շրջանում երկու ահաբեկչություն է իրականացվել՝ մեկը Սլովակիայում, երկրորդը՝ ԱՄՆ-ում, սա ընդհանուր ոճ է, որը բնութագրում է նույն համաշխարհային քաղաքական ուժերին»,- ասել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Վրաստանում ահաբեկչության նախապատրաստումը մտահոգիչ է, և այն, որ վրացական հատուկ ծառայությունը հետաքննում է Իվանիշվիլիի սպանության նախապատրաստումը, վկայում է այն մասին, որ վտանգներ կան նաև Վրաստանում։

Մայիսին մահափորձ էր կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ, իսկ հուլիսի 13-ին՝ Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։

677