Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Էյդեն, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Խաղաղության մրցանակի վերաբերյալ քննադատությանը, ընդգծել է, որ Նոբելյան կոմիտեն անկախ մարմին է։
«Նա շատ լավ գիտի, որ Նոբելյան կոմիտեն անկախ է։ Մենք հիշեցրել ենք նրան այդ մասին»,- ասել է Էյդեն նորվեգական NRK հեռարձակողին։
Նախօրեին Թրամփը կրկին դժգոհություն էր հայտնել այն կապակցությամբ, որ ինքը չի արժանացել Նոբելյան խաղաղության մրցանակին՝ Նորվեգիան անվանելով «գարշելի փոս» (shithole): Ավելի վաղ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհել էր հարավաֆրիկացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Նավանեթեմ (Նավի) Փիլլեյին, որը 2008-2014 թվականներին զբաղեցրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնը։