Պուտինը հաստատել է կրիպտոարժույթների մայնինգը թույլատրող օրենքը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի՝ կրիպտոարժույթների մայնինգի գործունեությունը Ռուսաստանում օրինական է ճանաչվում։
Իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում հրապարակված փաստաթղթի համաձայն, հատուկ ռեգիստրում ընդգրկված ռուս իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը կստանան կրիպտոարժույթների մայնինգի իրավունք։
Փողերի լվացման դեմ պայքարի շրջանակներում մայնինգով զբաղվող անձանցից կպահանջվի տեղեկատվություն տրամադրել կրիպտոարժույթի ստացման մասին՝ ներառյալ նույնականացման հասցեները:
08 Օգոստոս, 2024 17:04
422