Իսրայելական հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, որը մուտք էր գործում Լիբանանի հարավում գտնվող Սայիդ քաղաքի պաղեստինյան Էին-էլ-Հելվե ճամբար։ ՌԻԱ-Նովոստիի աղբյուրը պատմել է, որ հարվածի հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման հրամանատարներից ևս մեկը։
«Իսրայելական բանակի ԱԹՍ-ն Հասբա խաչմերուկում՝ Էյն-էլ-Հելվե ճամբար մուտք գործելիս, հարվածել է մեքենային։ Դրա ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել։ Մեքենայում գտնվողները մահացել են, իսկ մի քանի պատահական անցորդ՝ վիրավորում ստացել»,- ասել է նա։
10 Օգոստոս, 2024 02:31
1043
Գոլանի բարձունքները հրեական պետության հավերժական մասն են․ Իսրայելը պատասխանել է Սիրիային
24 Սեպտեմբեր, 2026 10:38
Սաուդյան Արաբիան Իսրայելից հետախուզական և այլ տեսակի աջակցություն է խնդրել
14 Սեպտեմբեր, 2026 13:45
Իսրայելի պաշտպանության նախարարը կրկին սպառնացել է Իրանին հզոր հարվածով
10 Սեպտեմբեր, 2026 15:58