Լուկաշենկոն առաջարկել է պատիժ սահմանել նախագահին ուղղված սպառնալիքների համար
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բելառուսում կարող է քրեական պատիժ սահմանվել ներկայիս կամ նախկին նախագահի նկատմամբ բռնության սպառնալիքների համար։ Նման օրինագիծ խորհրդարան է ներկայացրել պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նման հանցագործության համար, համաձայն նոր օրինագծի, հնարավոր կլինի 3-8 տարվա ազատազրկում ստանալ։ Բացի այդ, առաջարկվում է նմանատիպ պատիժ սահմանել նախագահի ընտանիքի անդամներին ուղղված սպառնալիքների համար:
Բացի այդ, փոփոխությունները նախատեսում են պատասխանատվություն մտցնել Բելառուսի նախկին նախագահի նկատմամբ զրպարտության և վիրավորանքի համար։ Դրա համար կարող են մինչև վեց տարվա ազատազրկում ստանալ այնպես, ինչպես գործող նախագահին վիրավորելու կամ զրպարտելու համար։
13 Օգոստոս, 2024 15:06
459