Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ֆիլիպինյան կղզիներում 5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Սամար նահանգի մայրաքաղաք Կատարմանից 31 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 47,4 հազար մարդ։ Օջախն ընկել է 37 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

285