Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երկուշաբթի առավոտյան Ալմաթիում երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09:38-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 8 կմ հարավ-արևմուտք։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ալմաթիում գնահատվել է 3–4 բալ, Կարասայ քաղաքում՝ 2–3 բալ, Բորալդայ գյուղում՝ 2–3 բալ, իսկ Օթեգեն-Բատիր գյուղում՝ 2 բալ։

Նախարարությունը շեշտել է, որ համապատասխան պետական ​​մարմինները տեղեկացվել են, և իրավիճակը վերահսկողության տակ է։ Պաշտոնյաները հորդորել են բնակչությանը պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել։

Ստուգումների արդյունքում վնասվածքներ չեն հայտնաբերվել, և օբյեկտները ներկայումս բնականոն ռեժիմով են աշխատում։

Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ղազախական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալմաթիի բնակիչները երկուշաբթի առավոտյան ցնցումներ են զգացել, և շատերը տարհանվել են շենքերից։


116