Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մեր նախորդ հրապարակմանը արձագանքելով՝ ՀՅԴ լիդերներից Արմեն Ռուստամյանը ըստ էության խուսափողական պատասխաններով էր հանդես եկել, ինչի առնչությամբ հրապարակում ենք Դաշնակցության արդեն հայտնի դարձած շրջաբերականից ուշագրավ հատվածների լուսապատճենները։ Հույս ունենք շրջաբերականի վերաբերյալ առավել մանրամասները կլավացնեն կարկառուն դաշնակցականի հիշողությունը և վերջինս առավել հստակ պարզաբանումներ կտա, թե ինչ նկատի ունեն «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն»։ Ի՞նչ գաղափար է թաքնված շրջաբերականում պետությունների՝ անկախության աստիճանի որոշակի նվազման մասին առաջին հայացքից հիպոթետիկ, սակայն իրականում ՀՅԴ պլանները բացահայտող արտահայտությունը։ Եւ միթե ՀՀ անկախության դեմ «չոտնձգող» և «ազգային» կուսակցության համար դժվար էր իր շրջաբերականում արձանագրել, որ ՀՀ անկախությունը իրենց համար բացարձակ արժեք է, որից ոչ մի դեպքում չեն պատրաստվում հրաժարվել։

 

Չնայած, եթե հիշենք թե իրենց իսկ դաշինքի առաջնորդի՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից ժամանակին ինչպիսի մտքեր են արտահայտվել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը՝ Հայաստանի միանալու և դրա, ըստ էության, Հայաստանի համար լավագույն և ընդունելի սցենարներից մեկը լինելու վերաբերյալ, ամեն ինչ կընկնի իր տեղը։

 

2023-ին ԼՂ-ում տեղի ունեցած հեղաշրջումից և դրանից շատ չանցած՝ այնտեղ հաստատված նոր իշխանության կողմից ԼՂ լուծարման մասին հրամանագրի ստորագրումից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում նույն սցենարով արագ իշխանազավթման հասնելու՝ դաշնակների պլանը տապալվել է, կուսակցությանը լիդերները, մեկը մյուսն հերթ չտալով, սկսեցին չքմեղանալ, թե իրենք որևէ կապ չեն ունեցել ԼՂ-ում տեղի ունեցած իշխանափոխության հետ, և որ ամենը ընթացել է ներղարաբաղյան գործընթացների արդյունքում։ Մինչդեռ հրապարակված շրջաբերականից ևս պարզ է դառնում, որ դաշնակցությունը այդ ծրագիրը իր մտքում ունեցել է դեռևս նվազագույնը 2022-ից սկսած։

 

 

Մեկ ուշագրավ արձանագրում ևս ՀՅԴ ներքին շրջաբերականի մի քանի էջերում կետերով շարադրված նախադասությունների և արձանագրումների փոխարեն բազմակետեր են դրված։ Հայաստանում քաղաքական սպանությունների, 1999թ հոկտեմբերի 27-ի, 2008-ի մարտի 1-ի դառը պատմությունը հիշելով՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ գուցե այդ բազմակետերի տակ թաքնված են բռնության, քաղաքական իշխանության նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր են, որոնք գուցե և հետագայում խմբագրվել և դուրս են թողնվել վերջնական փաստաթղթից։

Մանրամասները՝ այստեղ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1182