Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պակիստանում Հնդկաստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ․ այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

«Յոթանասուն ահաբեկիչ սպանվեց, երբ Հնդկաստանը 24 հրթիռային հարված հասցրեց ինը վայրերի վրա», - ասվում է զեկույցում։

Երեկ երեկոյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ սկսել է «Սինդուր» գործողությունը՝ ի պատասխան Փահալգամի հարձակման։ Նյու Դելին պարզաբանել է, որ զինվորականները հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքներին՝ հարվածելով ինը թիրախների, չնայած դրանցից ոչ մեկը չի ներառել հարևան երկրի ռազմական օբյեկտներ։

146