Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Չորեքշաբթի Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել է իսրայելական ոչ կառավարական կազմակերպության (ՀԿ) և մեկ անձի՝ նշելով նրանց գործողությունները որպես Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտում՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
«Հորդանան գետի արևմտյան ափի բնակիչների նկատմամբ անկայունության և բռնության ծայրահեղ մակարդակին արձագանքելու՝ Միացյալ Նահանգների ջանքերի շրջանակներում մենք լրացուցիչ պատժամիջոցներ ենք կիրառում տարածաշրջանում բռնության մեջ ներգրավված կամ նյութական աջակցություն ցուցաբերող անձանց դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:
Վաշինգտոնը պատժամիջոցների ցուցակում ներառել է իսրայելական «Հաշոմեր Յոշ» ոչ կառավարական կազմակերպությունը, որի աշխատակիցները, ըստ ԱՄՆ-ի, թույլ չեն տվել 250 պաղեստինցու վերադառնալ իրենց տները։
The Times of Israel թերթն էլ հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հայտարարությունը, որում Իսրայելին կոչ է արվում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել Արևմտյան ափի խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար: