Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նախատեսվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր: Այդ մասին «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի նիստին ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
«Սա միջազգային օր չէ, յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում օրը: ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Ճապոնիայում այն նշվում է հունիսի երրորդ կիրակին, Բրազիլիայում՝ օգոստոսի երկրորդ կիրակին: Հայաստանում առաջարկում եմ նշել ոչ շարժական օր, կոնկրետ ֆիքսված օր, որպեսզի այն կայանա և արմատավորվի:
Հույս ունեմ, որ նաև այս օրենսդրական նախագիծը նոր հնարավորություններ և առիթ կտա՝ նորովի վերագնահատելու հայրերի դերը երեխաների և ընտանիքի կայացման հարցում»,- ասաց Բաթոյանը: