Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Financial Times-ին հայտնել է, որ աշխատանքներ են տարվում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Գագաթնաժողովը կկայանա Շենչժենում։

«Նման հանդիպման կազմակերպման ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է Պեսկովը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունից պարբերականին հայտնել են, որ Պեկինը կապի մեջ է համապատասխան կողմերի հետ՝ Չինաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման հարցով, սակայն Թրամփի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի մասին չեն հիշատակել։

98