Վեդի-Ոսկետափ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին․ կա տուժած
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 07։47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Արալեզ գյուղում, «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1956 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
10 Սեպտեմբեր, 2024 14:13
231
Նոր Կյանք-Տափերական ճանապարհին 3 մեքենա է բախվել. տուժածների վիճակը ծանր է
04 Հոկտեմբեր, 2024 14:33
Արցախի պողոտայում բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը և «Mazda CX-30»-ը
03 Հոկտեմբեր, 2024 14:41
«Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
03 Հոկտեմբեր, 2024 13:22