Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ես տեսնելով, վերլուծելով սահմանազատման գործընթացի նկատմամբ ձեր խաչակրաց արշավանքը և դա համադրելով շրջաբերականի հետ, որտեղ ասվում է, որ սահմանազատման գործընթացը ընդհանրապես չպետք է երբեք լինի, դա նշանակում է, որ հստակ ծրագիր ունեք, որովհետև ըստ այս շրջաբերականի հավանակն է համարվում, որ դուք կարող եք ինչ-որ մի պահի նորմալ, թույլատրելի համարել Հայաստանի ինքնիշխանության զիջումը, ապա մյուս կողմից այդ շրջաբերականի մյուս թեզը, որ սահմանազատումը ընդհանրապես ձեռնտու չէ, դառնում է տրամաբանական այդ համատեքստում, որովհետև սահմազատված երկրին ինքնիշխանությունից զրկելը, խոստովանեք, որ ավելի բարդ գործընթաց է»,- այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Կոնջորյանը ընդդիմադիր պատգամավորին խնդրեց՝ պատեհ առիթի դեպքում խոսել նաև արդյոք նա ազգային արժանապատվությանը համահունչ է համարում դաշնակցության շրջաբերականի ոգին և տարրը: