Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրական հիմքեր չկան եզրակացնելու, թե ԱՄՆ-ն կարող է նախապատրաստել միջուկային հարված Իրանի դեմ։

«Ես նման եզրակացություններ անելու որևէ իրական հիմք չեմ տեսնում»,- երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ ռուսական կողմը մեծ հույս ունի, որ լրագրող Թաքեր Կարլսոնի համապատասխան հայտարարությունը պայմանավորված է ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին ստեղծված իրավիճակով։

«Ընտրողներին նախընտրական տրամադրությունների մեջ պահելու նման մեթոդ երբեմն կիրառվում է»,- նշել է նա։

Լավրովը պարզաբանել է, որ այլ աղբյուրներից Իրանի դեմ հնարավոր հարվածի վերաբերյալ տեղեկությունները չեն հաստատվում։

Գործակալության հարցին, թե արդյոք ռուսական կողմը դիմել է ամերիկյան կողմին՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով, նախարարը պատասխանել է. «Մենք հատուկ դիմումներ չենք ներկայացրել»։

«Իհարկե, մենք ուշադրություն ենք դարձրել Թաքեր Կարլսոնի հայտարարությանը»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։

60