Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են։ Կամրջի վնասված հատվածը վերականգնվում է մետաղյա կոնստրուկցիաներով, մինչև կամրջի ամբողջական հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Ավարտական փուլում են նաև Հ-12, Մասիսի տրանսպորտային հանգույց-Մասիս-Ռանչպար-Արաքս-Ջրառատ- /Մ-3/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ9+500-կմ22+850 հատվածի (այդ թվում՝ Ռանչպարի կամրջի) հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները։

66