Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Ահարոն Ղարիբյան անհատ ձեռնարկատիրոջ՝ Արարատի մարզ, գ․Գոռավան, Արարատյան փողոց 6 հասցեում գործող կաթնամթերքի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «պանիր «Չանախ»» արտադրատեսակի նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Չանախ»» արտադրատեսակի արտադրությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
03 Նոյեմբեր, 2026 16:37
72
Կասեցվել է «Միլագրո» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
29 Հոկտեմբեր, 2026 11:53
Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի գործունեությունը
27 Հոկտեմբեր, 2026 10:34
Կասեցվել է Հնաբերդում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26 Հոկտեմբեր, 2026 11:09