Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի փետրվարի 17-21-ն Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Միջոցառումն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, բաղկացած է համաժողովից և ցուցահանդեսից, որոնց նպատակն է ստեղծել հարթակ՝ քննարկելու ոլորտի վերջին զարգացումները, միտումները և նորարարական լուծումները, որոնք կուղեկցվեն ոլորտի լավագույն փորձի և ձեռքբերումների ցուցադրմամբ:

Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառմանը ներկայանալ հայկական ոլորտային ընկերությունների հետ միասնական տաղավարով՝ ներկայացնելով պաշտպանական և սպառազինության ոլորտներում կազմակերպությունների կողմից առաջարկվող լուծումները:

Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչև 2024 թվականի սեպտեմբերի 22-ը, հետևյալ հղումով՝ https://hightech.gov.am/hy/idex-2025:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։

Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված ընկերությունները։

Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում:

Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-62 հեռախոսահամարով:

204