COP17-ի շրջանակում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
COP17-ի շրջանակում հանդիպել եմ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի հետ։
Քննարկել ենք բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, անտառների վերականգնման և ջրային ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ կարևորելով փորձի և տվյալների փոխանակումն ու մասնագիտական կառույցների միջև կապերի ամրապնդումը։
Անդրադարձել ենք նաև COP17-ի օրակարգին և Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը՝ ընդգծելով համատեղ աշխատանքի կարևորությունը տարածաշրջանի բնապահպանական մարտահրավերներին արձագանքելու գործում։
27 Հոկտեմբեր, 2026 11:22
96
COP17-ի շրջանակում ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26 Հոկտեմբեր, 2026 23:53
COP17. «Կանաչ գոտում» ներկայացվել է հայկական մշակույթը՝ ժողովրդական պարեր, VR տեխնոլոգիաներ, թանգարանային ծրագրեր
26 Հոկտեմբեր, 2026 15:44
COP17․ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ավելի քան 2000 օբյեկտների ներուժին նվիրված քննարկմանը
24 Հոկտեմբեր, 2026 22:30