ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պարտականությունները կկատարի հոկտեմբերի 1-ից
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր պարտականությունները կկատարի 2024 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության հայտարարությունում։
Երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին, ավարտվում է Յենս Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը։ Նրան կփոխարինի Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն, ասվում է մամուլի ծառայության տեքստում։
Հիշեցնենք, որ դաշինքի ղեկավարի պաշտոնում Ռյուտեի նշանակման մասին հայտնի դարձավ այս տարվա հունիսի 26-ին։ Այնուհետև ՆԱՏՕ-ի 32 երկրների դեսպաններն իրենց համաձայնությունն են տվել այս նշանակմանը Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի ժամանակ։
11 Սեպտեմբեր, 2024 19:51
591
Ռուսաստանը չի ձգտում հակամարտության ՆԱՏՕ-ի հետ. դաշինքում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ
23 Սեպտեմբեր, 2026 16:18
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է՝ դաշինքը գնալով ավելի «եվրոպական» է դառնում
10 Սեպտեմբեր, 2026 15:03
Անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների հայեցակարգի առաջին մակարդակի ինքնագնահատման գործընթացը
04 Սեպտեմբեր, 2026 21:25