Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պետք է արձանագրենք, որ Տեսչական մարմինը այդ արձանագրումը անում է, այդ ընկերության սեփականատիրոջ, տնօրենի, աշխատողի համար, ասում է այստեղ աշխատել չի կարելի, որովհետև  կարող է պայթյուն տեղի ունենալ, ներկաներից կարող են լինել զոհել և այլն: Այսինքն Տեսչական մարմնի գործառույթը դա է: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Գործառույթը դա է, որ գնում և զգուշացնում են, որ պետք չի աշխատել։ Մենք չենք կարող բոլոր այդ վայրերում ոստիկանական պահախմբեր տեղակայել և ասել այս տարածք ոչ ոք չմտնի, որովհետև տարածքը ունի սեփականատեր, մենք չենք կարող տարածքի տիրոջը ասել՝ մենք քեզ չենք թողնում մտնես քո տարածք»,- ասաց նա:

 

Վարչապետը նշեց, որ քրեական պատասխանատվության կենթարկվի այն մարդը, ով ստացել է տեսչական ակտը, պաշտոնապես իրազեկվել է, ստորագրել է և ի հեճուկս դրա, մարդկանց տարել է և ըստ էության փորձանքի է բերել:

Մանրամասները՝ տեսանյութում։   

300