ԲԸՏՄ-ն հայտնաբերել է ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու 87 դեպք. շրջակա միջավայրին պատճառվել է ավելի քան 68 մլն դրամի վնաս

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025 թ. առաջին կիսամյակում իրականացրել է 46 ստուգում:
Այդ ընթացքում տեսչական մարմինն արձանագրել է ընդերքօգտագործման 66 խախտում:
Կայացվել է 27 վարչական տույժի որոշում, նշանակվել է 2.750.000 դրամ տուգանք:
Հայտնաբերվել է.
- 87 ապօրինի ընդերքօգտագործման և արդյունահանված ծավալները թաքցնելու դեպք.
- 5.729.795.8 խմ հայտնաբերված ապօրինի հանքանյութի ծավալ.
- 68.292.149.1դր. շրջակա միջավայրին պատճառված վնաս (ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում հողային ռեսուրսներին պատճառված վնաս):
05 Օգոստոս, 2025 18:35
80